|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար: 2010թ. արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ապտակին արժանացավ՝ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարած իր սխալ աշխատանքի համար: Եվ ահա շաբաթ օրը նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները նեղացրել են Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:
Նրանք այնպես են դասավորել Սերժ Սարգսյանի պատվին կայացած ճաշկերույթի սեղանները, որ Բալասանյանը չնստի Սարգսյանի կողքին: Արդյունքում` Բալասանյանը լքել է ռեստորանը: «Ժողովուրդ» օրաթերթի՝ թեմայի վերաբերյալ հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Կա արարողակարգ, ամեն ինչ պետք է արվի արարողակարգին համապատասխան... բայց որ արհամարհեինք, նրան չէինք առաջարկի առաջադրվել քաղաքապետի պաշտոնում»: Շարունակությունը կարդացեք օրաթերթում