Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների' Հայրիկյանի դեմ մահափորձից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած շտապօգնությունը նախ դիմել է 1-ին հիվանդանոցին՝ առանց տեղեկացնելու, թե ում մասին է խոսքը, ասել, որ հրազենով վիրավոր են բերում, սակայն պատասխանել են, որ տեղ չունեն, Հայրիկյանին տարել են «Գրիգոր Լուսավորիչ»:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նման դեպքերում հրազենով վիրավորվածին պետք է տանել այնպիսի հիվանդանոց, որը բազմապրոֆիլ է եւ կարող է բազմակողմանի հետազոտություն ու բուժում իրականացնել. այդպիսիք Երեւանում «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» եւ «Արմենիա» հիվանդանոցներն են:
1-ին, 2-րդ եւ 3-րդ հիվանդանոցները, որոնք տարածքի առումով մոտ են, չունեն այն տեխնիկական հագեցվածությունը, կրծքային վիրաբուժության բաժանմունքները, որ կան վերը նշված հիվանդանոցներում: Բացի այդ` մյուս հիվանդանոցները, ի տարբերություն վերը նշվածների, սահմանափակ թվով հիվանդներ կարող են ընդունել: