|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ ԿԸՀ-ն խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակումը և հուսով է, որ այն կբացահայտվի: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ԿԸՀ անդամներն այսօր պատրաստվում են անձամբ այցելել Պարույր Հայրիկյանին:
ԿԸՀ նախագահը նաև որոշ պարզաբանումներ ներկայացրեց` կապված ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածով և ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված, թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, քվեարկությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին: