|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հնարավոր է` 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրից հանվեն ժամանակակից հնգամարտ, բադմինթոն, սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերը:
Այս կապակցությամբ քննարկումները կանցկացվեն փետրվարի 12-ին և 13-ին ՄՕԿ-ի նստաշրջանում: Գործկոմի 15 անդամներին կներկայացվեն նշված մարզաձևերի մասսայականության աստիճանը, հեռուստատեսային ցուցադրման վարկանիշը, օլիմպիական խաղերի տոմսերի գինը, վաճառքի քանակը, դոպինգի հետ կապված հարցեր և այլն:
Կքննարկվեն նաև Սոչիի ձմեռային (2014 թ.) և Ռիո դե Ժանեյրոյի ամառային (2016 թ.) խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: