|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բուենոս Այրեսում անցկացված` ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը` սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը:
Իր լիազորությունները վայր դրեց բելգիացի Ժակ Ռոգեն, ով, ի դեպ, ընտրվեց ՄՕԿ-ի պատվավոր անդամ:
Ձայների մեծ առավելությամբ (49) հաղթեց և ՄՕԿ-ի 9-րդ նախագահ ընտրվեց գերմանացի Թոմաս Բախը: Ընտրությունների ավարտից անմիջապես հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նան ասել է, որ թեև շատ է ուզում տիրապետել զգացմունքներին, բայց սաստիկ հուզված է:
ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014 թ. փետրվարի 5 -7-ը Սոչիում:
ՀԱՕԿ լրատվության բաժին