Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ:
Հունվարի 25-ին նրա կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար` փաստաբանների աշխատանքի համար):
Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա»` պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: Եւ ահա, «Ժողովուրդի» հայցադիմումից 12 օր անց միայն հասկանալով, որ ինքը եւս վիրավորվել է, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրե` ներողությունից խուսափելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի «դիմակը պատռելու» համար: Օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան` հաղթահարելով բոլոր խոչընդոտները: