Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը: Նախագահը հայտարարեց, որ իրենք որեւէ մեկի դեմ որեւէ ակցիա, արշավ չեն կազմակերպում, եւ երբեք այդպես չեն վարվել:
«Մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը: Նախագահի թեկնածուները տանելու են իրենց բաժին քվեները, վստահ եմ, որ 3-4 թեկնածու բավականաչափ քվե կտանի, ես էլ իմ բաժինը կստանամ: Այնպես որ` մենք առաջին հերթին այս ժամանակահատվածն օգտագործում ենք ոչ միայն մեր ծրագրերը ներկայացնելու համար, այլ նաեւ համախոհներին կոչ անելու, որ նպաստեն ազատ, արդար ընտրությունների անցկացմանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ ընդգծեց, որ իրենց համար չափազանց կարեւոր հանգամանք է, օդ ու ջրի պես անհրաժեշտ է անցկացնել ազատ, արդար ընտրություններ:
«Որովհետեւ եթե ընտրությունների արդյունքները կասկած հարուցեն ժողովրդի, մեր գործընկերների շրջանում, ապա մենք չենք կարողանալու ապահովել ՀՀ-ի արագ զարգացումը: Ապահով Հայաստանը սկսվում է լավ ընտրություններ անցկացնելուց»,- հավելեց նախագահը: