Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված վարկանիշային թեկնածու լրագրողների ստացած ձայները: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված էր պատգամավորության թեկնածու 10 լրագրող:
«Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածու լրագրողներից են`«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, հանրային կապերի մասնագետ Անուշ Բեղլոյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը, PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր, 1in.am-ի նախկին թղթակից Արթուր Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը, «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, 168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիր Բաբկեն Թունյանը:
Վահագն Թևոսյանը, Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանն ընդգրկված են դաշինքի` միայն համապետական ցուցակում:
Սիսակ Գաբրիելյանը ստացել է 2934 քվե,
Թագուհի Թովմասյանը` 7 114,
Անուշ Բեղլոյանը` 812,
Արթուր Հովհաննիսյանը` 673,
Վահագն Հովակիմյանը` 3 585,
Գայանե Աբրահամյանը` 2607,
Լուսինե Բադալյանը` 2 042: