|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իմ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, եւ ես իմ ձայնը նրան եմ տալու. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանն այն թեկնածուն է, ով մեզ կտանի այնտեղ, որ մենք ենք ուզում, սակայն նա պետք է ձերբազատվի ինչ-ինչ բաներից:
Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի` քարոզարշավի ընթացքում արած «կիքսեր» /արտագաղթի համար ինքը պատասխանատու չէ, «եկել եք` մեր տոնը փչացնում եք»/, Գուլանյանը պատասխանեց, թե դրանք ուղղակի վրիպակներ են, որոնք կարող էր անել յուրաքանչյուրը:
Իսկ Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով հարցին, նշեց` դրանք վրիպակ են, թե` մոտեցում` ապագան ցույց կտա:
Մանրամասները` տեսանյութում: