|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը ստացել էր Կատարը: Սակայն France Football-ի պնդմամբ` երկիր կաշառել է ՖԻՖԱ-ին:
Ինչպես պնդում է France Football-ը, Կատարը գնել է CAF-ի, այն է` Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիայի նախագահներ Իսս Յայատուի, Ժակ Անումայի ձայները 1.25 մլն-ով:
2010-ին Կատարը «հովանավորել է» CAF-ի կոնգեսը` դրանով իսկ միտում ունենալով հպատակեցնել ՖԻՖԱ-ի աֆրիկացի անդամներին:
Բացի այդ` Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին խնդրել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին քվեարկել Կատարի օգտին:
France Football-ը ենթադրում է, որ Սարկոզին և Պլատինին 2010-ին հանդիպել են Կատարի թագավոր Տամիմ բին Հադամ բին Խալիֆ ալ Տանիի հետ: Այդ հանդիպումից մեկ տարի անց Qatar Investment Authority-ն գնել է ֆրանսիական «ՊԱԺ» ակումբի բաժնետոմսերի 70%-ը:
France Football-ը մոտ ժամանակներս դիմելու է ՖԻՖԱ-ին` լրացուցիչ հետաքննության համար: