կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 23:24
Հասարակություն

Նոր սերունդը գալիս է մեր հաղթանակներին տեր կանգնելու. Տիգրան Աբրահամյան

Նոր սերունդը գալիս է մեր հաղթանակներին տեր կանգնելու. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտվանից այս աշակերտների ձայնն է ականջներումս, ովքեր այնքան հպարտ և միաժամանակ հասուն տեքստեր էին ասում փառավոր ճանապարհ անցած մեր զոհված ազատամարտիկներից՝ Վարդան Ջիվանշիրյանի մասին։

Միջոցառման մասնակիցները, հյուրերը հուզվել էին, չէին կարողանում թաքցնել արցունքները։

Երբեմն թվում է, որ որպես հասարակություն մեր պատմությունը, հաղթանակները, հերոսությունները, մեր ձեռքբերումները խորությամբ չենք ընկալել, ըստ այդմ՝ պրոցեսները ճիշտ չենք գնահատում, ցավոք, երբեմն՝ գնում դրանց արժեզրկման ճանապարհով։

Այս աշակերտները, միջոցառմանը մասնակից զինվորները, մի տեսակ ցրեցին վատատեսական մտքերս, ուղերձ փոխանցեցին, որ նոր սերունդը գալիս է մեր հաղթանակներին տեր կանգնելու, սրբորեն պահպանելու և դրանք առաջ մղելու։

Ակնաղբյուր. ազատամարտիկ Վարդան Ջիվանշիրյանի անունը կրող դպրոցն է, որտեղ մեծ պատվով նշեցին հայրենիքի արժանի զավակի 55-ամյակը»: