|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ ներկայանում է հանրությանը. հաղորդում է Euronews-ը: Պետական հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչպես է Ասադն այցելում մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկը` Մուհամեդ մարգարեի ծննդյանը նվիրված արարողությանը մասնակցելու: Ժամանակ առ ժամանակ հայտնվելով` Սիրիայի նախագահը փորձում է հերքել լրատվամիջոցներում հաճախ տարածվող այն տեղեկատվությունը, թե ինքը փախուստի է դիմել Սիրիայից:
Միեւնույն ժամանակ, արեւմտյան լրատվամիջոցները մեջբերում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` այսօր արած հայտարարությունը, որտեղ նա Մալիում տիրող իրավիճակը եւ Ալժիրում տեղի ունեցած ահաբեկչությունը կապել է Լիբիայի և Սիրիայի իրադարձությունների հետ: