Իրաքում հերթական ահաբեկչության զոհն է դարձել 42 մարդ. հաղորդում է Euronews-ը: Վիրավորների թիվը հասել է 75-ի: Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադից 175 կմ հեռու գտնվող շիաների մզկիթի մոտակայքում: Զոհվածների եւ վիրավորվածների թվում էլ հիմնականում շիա մահմեդականներ են, ովքեր մասնակցում էին նախօրեին սպանվածներից մեկի թաղման արարողությանը: