կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-22 18:46
Հասարակություն

Մայր Աթոռի ներկայացուցիչները Երուսաղեմում են

Մայր Աթոռի ներկայացուցիչները Երուսաղեմում են

Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբանությունը պատրաստվում է պատրիարքի ընտրությունների:

 

Առաջիկա 48 ժամվա ընթացքում ավելի հստակ կդառնա, թե ովքեր են լինելու Երուսաղեմի Հայոց պատրիարքի թեկնածուները: Ըստ yerkir.am-ի հավաստի տեղեկությունների` այժմ խոսվում է 3 թեկնածուի մասին. Նրանք են` Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

 

ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը չի ցանկացել առաջադրվել, բայց դա դեռ չի նշանակում, թե նա չի կարող փոխել իր դիրքորոշումը:

 

Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ միաբանները լավագույն թեկնածու են համարում Արիս սրբազանին, որի առաջադրմանը կարող է խոչընդոտել միայն տարիքը` նա 77 տարեկան է:

 

Նույն աղբյուրի տեղեկացմամբ` այս պահին Երուսաղեմում է գտնվում նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանը, ինչպես նաեւ Կանադայի էջմիածնական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը: Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայուցուցիչների` Երուսաղեմում գտնվելը ենթադրում է, որ ցանկանում են ազդել Երուսաղեմի պատրիարքարանի գործերի վրա: Հիշեցնենք, որ, ըստ կարգի, Էջմիածինը Երուսաղեմի Հայոց պատրիարքի գործերին միջամտելու իրավասություն չունի: