|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քարոզարշավի առաջին օրը նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի համար նշանավորվել է մոտ 20 հազար թռուցիկ, նաեւ խտասկավառակներ բաժանելով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց նաեւ, որ երեկ տվել է 5-6 փոքր հարցազրույց, ունեցել 4 ուղիղ եթեր:
Փոփոխություններ են կատարվել Հայրիկյանի նախընտրական պաստառում. Արարատի պատկերը նախագահի թեկնածուն փոխարինել է Բաղրամյան 26-ի պատկերով: Հստակ է նախագահի թեկնածուի հիմնական կարգախոսը` «Անկախության առաջնորդը` անկախ Հայաստանի նախագահ»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանը հայտարարեց նաեւ, որ մեկ շաբաթով ակտիվ քարոզարշավը հետաձգում է: Չնայած սրան` նա վստահեցրեց, որ լինելու է ՀՀ բոլոր մարզերում. իր մարդիկ արդեն մարզերում աշխատանքներ են իրականացնում:
Պարզվում է` Հայրիկյանը երբեւէ չի մտածել թիկնապահներից օգտվելու հնարավորության մասին: «Նշանառուից քեզ ոչ ոք պաշտպանել չի կարող, ուզում է` 100 թիկնապահ պահես»,- հայտարարեց նա: