կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 12:12
Տարածաշրջան

Թուրքերն Արարատը մոնտաժել են ավիաընկերության գովազդում

Թուրքերն Արարատը մոնտաժել են ավիաընկերության գովազդում

Թուրքիայում ավիաընկերության գովազդ են նկարահանել` Արարատի պատկերով:

 

Գովազդը համացանցում շատ է դիտվել, սակայն պետք է անդրադառնանք մի քանի փաստերի, որոնք գուցե աննշմար, սական խիստ կարևոր են:

 

Նախ` թուրքերը ցույց են տալիս` իբր գովազդի նկարահանումներն իրականացվել են Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում, սակայն ավելի ուշ սկանդալ է առաջացել, երբ տեղական մամուլը հայտնել է, որ նկարահանումները տեղի են ունեցել ոչ թե Իգդիրում, այլ Անթալիայում:

 

Մեկ այլ փաստի ևս` Արարատը Արևմտյան Հայաստանում է, Իգդիրից կարող է պարզ և ամբողջովին երևալ, սակայն ոչ՝ Անթալիայից: Փաստորեն, համոզելու համար, որ գովազդը իսկապես նկարահանվել է Իգդիրում, թուրքերը ջանք չեն խնայել, և Արարատը մոնտաժել են գովազդում:

 

Երրորդ և ամենակարևոր փաստը` գովազդն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 24-ին…

 

«Գեղեցիկն իրականանում է` երազելով». սա է գովազդի կարգախոսը: Ըստ երևույթին` թուրքերը այս կարգախոսի ազդեցությամբ են մոնտաժել Արարատը` հույսով, որ գոնե այդպես կտիրանան մեր սարին:

 

Արազ Գայմագամյան