Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն անիմաստ է ԿԳՄՍՆ-ի հետ բանակցել Հայոց պատմության 7-րդ դասագրքի հետ կապված, որովհետև գիտական ամբողջ հանրույթի կարծիքը, որ այն պետք է խոտանվի, որ այն պարունակում է պատմական անճշտություններ ու սխալներ, հաշվի չեն առնվում, նախարարությունը հստակ ասում է, որ գիրքը մնալու է և վերջ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշեց Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։
«Այդ դասագրքում կան միտումներ, որոնք ուղղված են մեր ինքնության կարևորագույն սյուների խաթարմանն ու այլ կերպ ներկայացմանը։ Հայ ժողովրդի ծագման վարկածով ներկայացված է, որ մենք Բալկաններից գաղթված գաղութարարներ ենք՝ համաձայն Բալկաններում առկա տեսության։ Այսինքն, առաջ է քաշում վարկած, որը բազմիցս գիտականորեն հերքվել է։ Ուրարտուի մասում պատկերվում է քարտեզ, որտեղ Հայաստանը չկա, բայց կան Թուրքիան և Նախիջևանը, Արարատի տակ ներկայացվել է Ուրուրուտ։ Երբ հարցնում ենք, թե սա ի՞նչ է՝ ասում են, որ վրիպակ է։ Էրեբունիի մասով ոչ մի տեղ չկա, որ այն կապված է Երևանի հետ։ Այնպիսի տպավորություն է, որ Էրեբունին կառուցվել է Սևանի ավազանում, որ այն ոչ մի կապ չունի Երևանի հետ», - նկատել է նա ու հավելել, որ նմանատիպ հակագիտական պնդումներ կան Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև Տիգրան Մեծի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։