|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
6-ամյա Ամատունի Ղայֆաջյանը բարձրացել է Արարատի երկու գագաթն էլ` օգոստոսի 14-ին` Մասիսը, օգոստոսի 20-ին` Սիսը: Դա աշխարհում լեռնագագաթների հաղթահարման բացարձակ ռեկորդ է նման տարիքում:
Փոքրիկին ուղեկցել նրա հայրը` հայտնի լեռնագնաց Սերգեյ Ղայֆաջյանը, որը մի քանի անգամ բարձրացել է Արարատը, իսկ 2004 եւ 2010 թվականներին հաղթահարել է Պամիրի` մինչ այդ չնվաճված երկու գագաթներ` դրանք առաջամարտիկի իրավունքով կոչելով Հայաստանի գագաթ (5495 մ) եւ Ազնավուրի գագաթ (5250 մ):
Ինչպես տեղեկացնում է armtoday.info-ն, Ուկրաինայում ապրող հայ եւ որդի Ղայֆաջյաններին հովանավորում է գործարար Օլեգ Մկրտչյանը:
Ի դեպ, 2001-ին «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայում Տիգրան Խզմալյանը նկարահանել է «5165» ֆիլմը` նվիրված Սերգեյ Ղայֆաջյանին: