|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուրուգվայի նախագահի հատուկ պատվիրակ Դիեգո Կանեպայի հետ. տեղեկացնում է Contact.az-ը` հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Պատվիրակը Ալիևին է հանձնել Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուհիկի Կորդանոյի նամակը և հայտնել, որ նախագահից հատուկ կարգադրություն է ստացել` Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու:
Նրա խոսքերով` Ուրուգվայը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների հաստատմամբ: Պատվիրակն ընդգծել է, որ դրա համար կան նախադրյալներ: