|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Միկա»- «Շիրակ» խաղից հետո դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը զրուցեց լրագրողների հետ:
«Այս խաղում ավելի շատ շեշտը դրել էինք հակագրոհների վրա, քանի որ 3 օր առաջ էինք հանդիպում անցկացրել, և հոգնածություն էր նկատվում ֆուտբոլիստների մոտ: Բազմաթիվ պահեր ունեցանք, որոնք չիրացրեցինք: 3 փոփոխություններն էլ ստիպված կատարեցինք: Մենք ֆիզիկապես չզիջեցինք մրցակցին, խաղավերջում նույնիսկ առավելություն ստացանք: Շնորհակալություն տղաներին կատարած աշխատանքի համար: Մինչև վերջին վայրկյանը հաղթելու մեծ ցանկություն ցուցաբերեցին»,- ասաց նա:
Խոսելով թիմի սևամորթ ֆուտբոլիստների մասին` Ոսկանյանը նշեց. «Մեծ ծավալի աշխատանք են կատարում, սակայն չեն կարողանում օգտագործել իրենց պահերը: Դա լուրջ խնդիր է մեզ համար»: