|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2013-ին մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով կտարվեն մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես` կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ ունեցող, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, 2013 թ. բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է հօգուտ մարզերի։
Ծրագրավորված աշխատանքներ կտարվեն մարզերում նոր ծառայությունների կազմակերպման,աշխատող բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման և նոր կադրերով համալրման ուղղությամբ։