Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, փոխադարձ կապի ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի ձևավորման հարցերը:
«Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը կարևորվում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հետ հետադարձ կապ ապահովելու տեսանկյունից: Իսկ համակարգի ձևավորումը բխում է միասնական հավաստի տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունից»-իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Հանդիպմանը ներկա էին ինչպես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և մասնագետներ, ովքեր կիսել են իրենց գիտելիքները առկա միջազգային փորձի և մոդելների վերաբերյալ՝ տալով նաև գործնական խորհուրդներ մասնակիցներին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի զբոսաշրջային զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններին: