կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 11:08
Քաղաքական

Գոնե հիմա որոշ գլուխների տեղ կհասնի, թե որքան կարևոր են մարզային բժշկական կենտրոնները. Զ. Խոջաբաղյան

Գոնե հիմա որոշ գլուխների տեղ կհասնի, թե որքան կարևոր են մարզային բժշկական կենտրոնները. Զ. Խոջաբաղյան

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կորոնավիրուսի հետ կապված հանրապետության ողջ հիվանդանոցային բազան օգտագործելու վերաբերյալ։

Այն որ պետք էր որոշ հիվանդանոցներ, այդ թվում և հատկապես մարզային, վերապրոֆիլավորել և ամեն ինչ չկենտրոնացնել խոշորներում, դա՝ միանշանակ։
Բայց հիմա էլ մի այլ վտանգ կա։
Վաղուց հասկանալի է, որ իշխանությունը որոշումները կայացնում է ոչ թե ռացիոնալ վերլուծությամբ, այլ հանրային տրամադրությունների և լայքերի քանակով, ուստի կարևոր եմ համարում սրա մասին գրելը։
Վերջին օրերին լուրեր հրապարակվեցին, որ նախարարությունը վարակված հիվանդներին հիվանդանոցներով բաշխում է ըստ «սվոյ»-ների, որը լուրջ հանրային դժգոհության ալիք բարձրացրեց։ Իրականում, չքննարկելով սրա ճշմարիտ լինել/չլինելը (Արսենից հեռու չէ), և նկատելով, որ ղեկավարությունը հիմա էլ պոպուլիստական ոճով սկսել է վրա-վրա այլ հիվանդանոցների ներգրավել՝ բավարարելու համար հանրային տրամադրությունները, կարիք եմ համարում ընդգծել, որ մենք պատերազմական վիճակում և սեյսմիկ գոտում գտնվող երկիր ենք։
Սա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է միանգամից մեծ թվով մարդկանց հոսպիտալացնելու կարիք առաջանալ։
Հետևաբար, հիվանդանոցների, մահճակալների ու բժիշկների հաշվարկը պետք է անել՝ ելնելով նաև այս հնարավոր սցենարներից։
Պետության բալանսում ՄԻՇՏ պետք է ունենալ անհրաժեշտ քանակով «ստերիլ» անձնակազմ և պալատներ՝ հարկ եղած դեպքում այլ հոսքեր սպասարկելուն պատրաստ։
Հարգանքներով։
 
Հ.Գ.
Հույս ունեմ՝ գոնե հիմա, որոշ գլուխների տեղ կհասնի, թե ինչքան կարևոր են մարզային բժշկական կենտրոնները, որոնք ոչ թե պետք է օպտիմալացման տակ փակել ու կրճատել, այլ վերազինել և կահավորել հավուր պատշաճի՝ ապակենտրոնացնելով ցանցը»։