կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-29 10:40
Առանց Կատեգորիա

2012-ի աղմկահարույց ամուսնությունները

2012-ի աղմկահարույց ամուսնությունները

2012 թվականը նշանակալից էր նաև հայտնի մարդկանց անսպասելի, գաղտնի և աղմկահարույց ամուսնություններով: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

 

Ամենահայտնի սոցկայքի` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ամուսնությունը Պրիսցիլա Չանի հետ ոչ պակաս անսպասելի էր: Ցուկերբերգն իր ամուսնության մասին հայտնեց` սոցկայքում պարզապես փոխելով իր ամուսնական կարգավիճակը:

 

«Չարլիի հրեշտակները» ֆիլմի աստղ Դրյու Բերիմորն ամուսնացավ այս տարվա հունիս ամսին: Սա նրա երրորդ ամուսնությունն է, որը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, տեղի ունեցավ դերասանուհու` հղի լինելու պատճառով:

 

Դերասանուհի Նատալի Պորտմանի և պարուսույց Բենջամին Միլպեի գաղտնի ամուսնությունը նույնպես գրանցվեց 2012 թվականին: Թեև զույգը նշանվել էր դեռևս 2010-ին և որդի ուներ:

 

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքի ամուսնությունը նույնպես գաղտնի է անցել և անակնկալ եղել շատերի համար: Նա ամուսնացել է Իտալիայում: Նշվում է, որ հարսանիքի գաղտնիությունն այնքան բարձր մակարդակի է եղել, որ հրավիրված 150 հյուրերը մինչև վերջին պահը չեն իմացել հարսանիքի անցկացման վայրի հստակ հասցեն: 

 

 

2012-ը նշանավորվեց նաև Բրունեյի սուլթանի դստեր` հասարակ ծառայողի հետ ամուսնությամբ: Այն տևել է 4 օր ու 4 գիշեր: Հարսանիքին ներկա է եղել 2000 մարդ: Ամուսնությունից հետո սուլթանի աղջիկը բնակվում է 1788 սենյակ  և 257 լոգասենյակ ունեցող հսկա դղյակում: