Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի խորհրդական, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը հպարտանում եմ, որ իրեն ընկալում են որպես մարդու, որը կարող է հարց լուծե: «Որովհետև ես ունեմ կարծիք, ես կարող եմ ուզած հարցին պատասխանել ու հիմնավորել և շատ անգամ ուղղակի ճիշտ լինել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի փաստին, որ իր անունը, որպես հարց լուծողի, հաճախ կապում են այս կամ այն մշակութային օջախների ղեկավարների նշանակման, ազատման փաստի հետ:
«Դա Արմեն Սմբատյանի կերպարն է, որը եղել է կոնսերվատորիայի ռեկտոր, նախարար, երկար տարիներ եղել է դեսպան, ԱՊՀ երկրների ֆոնդի տնօրեն, հիմա էլ` նախագահի խորհրդական: Դա բերում է նրան, որ մեկը կա` տիրություն է անում. դա վատ բան չի: Թե չէ` անտերություն որ լինի, ով ինչ ուզենա` անի, դա լա՞վ է»,- ասաց Սմբատյանը:
Մեր դիտարկմանը, որ երբեմն խոսքը նաև միջնորդավորվածության մասին է, պատասխանեց, որ նման բան չկա, դա արդեն սուտ է: «Այ դա սուտ է, երբեք չեմ եղել միջնորդավորված, երբեք անտաղանդին չեմ պաշտպանել, երբեք անորակին չեմ պաշտպանել»,- ասաց Սմբատյանը: