Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով օրերս տեղի է ունեցել ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:
Ընդգծվեց նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանն անդրադարձավ օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: