|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ստեղծված օպերատիվ շտաբը գլխավորելու է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը»,- հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից: