|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը:
Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Նա ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:
Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Արայիկ Հարությունյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակաուղղված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրությունում։