|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: «Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: