|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու ինքնաառաջադրվելու համար անկուսակցական Մհեր Հայրապետյանի փաստաթղթերը:
Այսպիսով` այսօր ԿԸՀ-ն ստացել է թեկնածուների առաջադրման երեք հայտ:
Մինչ այդ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը: Երկուսն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման միջոցով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: