|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոր համաշխարհային լեզվի` գլոբիշի (գլոբալ ինգլիշ) հեղինակը` Ժան Պոլ Ներիերը, ով նաեւ IBM ընկերության նախկին փոխնախագահն է, համարում է, որ ընդամենը 1500 անգլերեն բառը բավական է մտքեր շարադրելու եւ հաղորդակցվելու համար. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Ըստ նրա` դա հաղորդակցվելը հեշտացնող գործիք է, առանձին լեզու չէ, քանի որ լեզուն մշակույթի կրող է: «Անգլերենը փոխանցում է անգլո-սաքսոնական մշակույթը, գլոբիշը` ոչ: Սովորելով գլոբիշ` դուք կարող եք ազատորեն հաղորդակցվել գործարար եւ տուրիստական այցերի ժամանակ: Դա էլ հենց իմ նպատակն է: Սակայն Վիրջինիա Վուլֆի, Միլթոնի կամ Շեքսպիրի լեզուն հասկանալու համար հարկավոր է ավելի շատ ջանք ու ժամանակ ծախսել»,- ասում է Ներիերը:
Անգլերենով լավ, թե վատ բացատրվում է երկրագնդի 500 միլիոնից 1 միլիարդ բնակիչ: