|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է.
«Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ):
Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:
Հ.Գ Շատ անգամներ Բագրատ Սրբազանին այցելելուց, հատկապես ուշ ժամերին, եղել է, որ ֆիզիկապես և հոգեպես սպառված եմ եղել, սակայն բաժանվելիս զգացել եմ, որ այդ լուսավոր մարդուց էներգիա և հավատ եմ ստացել: Տա Աստված, որ մեր երկու լուսավոր Սրբազաններն ու մյուս քաղբանտարկյալները շուտափույթ ազատ արձակվեն…»: