կարևոր
979 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-20 12:17
Աշխարհ

Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ սարքերը գործել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18-ին, հայտնում է «Кам 24» լրատվական գործակալությունը։ 

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 150 կիլոմետր հեռավորության վրա՝ 20,5 կիլոմետր խորության վրա։ Սեյսմիկ իրադարձության մագնիտուդը կազմել է 5,3։ 

Ավելի ուշ սարքերը գրանցել են ևս մեկ ցնցում՝ երկրամասի մայրաքաղաքից 171 կիլոմետր հեռավորության վրա՝ 13 կիլոմետր խորության վրա։  Մագնիտուդը կազմել է 6,5։ 

Ըստ Ռուսաստանի ԱԻՆ երկրամասային գլխավոր վարչության՝ երկրամասի մայրաքաղաքի առանձին շրջաններում ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև երեք բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, «Кам 24»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։