|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Oկուպացված Շուշիում կայացած «Թվային անցումներ. տեղեկատվության և լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծաղրել է Նիկոլ Փաշինյանին։
Նա, մասնավորապես, ծիծաղելով նշել է․ «Նիկոլ Փաշինյանը, որ հիմա հայտարարում է, որ վաղուղ էր պետք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել, 2019 թ-ի ամռանը Ստեփանակերտի մարզադաշտում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», դրանով իսկ իր ձեռքով ստորագրելով իր համար ծանր կյանքի դատավճիռ»,-հայտարարել է նա՝ հերթական անգամ հաստատելով, որ այս հայտարարություն է առիթ հանդիսացել 2020 թ-ի պատերազմի սանձազերծման։
Հատկանշական է, որ այս ծաղրին Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել, փոխարենն այսօր առավոտյան կրկին ձեռնամուխ է եղել եկեղեցու նկատմամբ հարձակման՝ կողմնակիցներին կոչ անելով պատրաստ լինել Վեհարանի վրա «արշավին»։