|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է:
Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:
Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար` հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից»: