Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում թուրքերեն է խոսում 220 միլիոն մարդ. թուրքական Anadolu-ին ասել է պրոֆեսոր Իդրիս Նեբի Ույսալը՝ Քարամանօղլու Մեհմեթ-բեյ համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը:
Ըստ նրա՝ թուրքերեն խոսողների թվի աճը գրանցել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) վերջերս կատարած ուսումնասիրության ընթացքում:
«Այսօր, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, 220 միլիոն մարդ թուրքերեն է խոսում ամբողջ աշխարհում, այն պատմության ընթացքում եղել և մնում է մշակույթի, գրականության ու կրթության լեզու»,- ասել է թուրք գիտնականը:
Ույսալը մանրամասնել է, որ թուրքերենը միջազգային լեզու ճանաչվելու համար պետք է համապատասխանի մի շարք չափանիշների, նաև ընդգծել է, որ թուրքերենի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է աշխարհում։
«Թուրքերենը համաշխարհային լեզու է։ Այն օգտագործվել է մ.թ.ա. 3500 թվագրությամբ փաստաթղթեր գրելիս»,- ասել է թուրք գիտնականը:
Նա նաև նշել է, որ թուրքերենը, բացի բառեր փոխառելուց, նաև մի շարք հարևան ազգերին լեզվին սեփական բառերն է տվել՝ հայերենին, վրացերենն, հունարենին, պարսկերենին, արաբերենին և այլն։
Նշենք, որ վերը նշված 220 միլիոնը թյուրքախոսներ են, այլ ոչ թե թուրքախոսներ։ Թուրքերը չեն տարանջատում այլ թյուրքական ազգությունների լեզուները, օրինակ՝ ղազախերենը, թուրքմեներենը, ղրղզերենը, ուզբեկերենը, թաթարերենը և այլն` դրանք համարելով բարբառներ։ Թուրքերենում այդ բոլոր լեզուները, ներառյալ՝ թուրքերենը, կոչվում են türkçe-թյուրքչե և չեն տարբերակվում, ի տարբերություն այլ լեզուների (օրինակ՝ հայերենում՝ թուրք-թյուրք, ռուսերենում՝ турок-тюрк և այլն)։