կարևոր
1279 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-20 17:39
Հասարակություն Արցախ

Ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակ

Ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակ

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2025 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի համակարգող խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակ։ Որպես Արցախի մշակութային ժառանգության պաշտպան նշանակվեց Հովիկ Ավանեսովը, ով ազատվեց Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպանի զբաղեցրած պաշտոնից։

Մինչ նոր պաշտպանի նշանակումը՝ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակի աշխատանքները կկազմակերպվեն համակարգող խորհրդի կողմից»։