Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 19-ին, ժամը 23:30-ից մինչև հուլիսի 20-ը, ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 93 անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են ինը մարզերի և Սև ծովի օդային տարածքներում։
Բրյանսկի մարզի օդային տարածքում խոցվել է 38, Մոսկվայի մարզում՝ 19, Կալուգայում՝ 11, Տուլայում՝ 8, Օրյոլի և Նիժնի Նովգորոդի մարզերում՝ 5-ական, Սև ծովի օդային տարածքում՝ 3, Կուրսկում՝ 2, Բելգորոդում և Ռյազանում՝ 1-ական անօդաչու։
Գիշերվա սկզբից ի վեր Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները երկու անգամ դադարեցրել են գործունեությունը։ Սահմանափակումներ են մտցվել նաև Նիժնի Նովգորոդի, Կալուգայի և Յարոսլավլի օդանավակայաններում։