|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը անդրադարձ է Իլհամ Ալիևի Շուշիում ունեցած ելույթներին՝ դիտարկելով նրա՝ Ուկրաինային տված խորհուրդները Ադրբեջանի շահերից:
«Հեյդարի տղա Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ։ Օկուպացված Շուշիում միջոցառման ժամանակ Իլհամը կոչ է արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների օկուպացիայի հետ և պայքարել մինչև վերջ։
Տրամաբանական է, որ Ալիևը ո'չ մի դեպքում չի ցանկանա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետև դա կնշանակի փակել պարտքերը Ռուսաստանի նկատմամբ։
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում Ռուսաստանում իր ներդրված գործակալների, ռուսական էլիտաների գնված ներկայացուցիչների միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ն չի արել։
Իսկ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է ազատվել թյուրքական հեգեմոնիայից իր սեփական էլիտաների վրա, ապա պետք է սկսի հենց իրենից` կառավարող էլիտաներից, հակառակ պարագայում, մի քանի խուլիգաններ ձերբակալելով կամ արտաքսելով ոչինչ չի փոխվելու»,-վերլուծել է նա։