կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 00:50
Քաղաքական

Ադրբեջանցիներն այլ լեզու չեն հասկանում

Ադրբեջանցիներն այլ լեզու չեն հասկանում
Այսօր տեղի ունեցած ասւլիսի ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը անդրադարձավ հայ- ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հաճախակիացմանը: Նա ասաց, որ որքան Հայաստանը պատրաստ լինի պատերազմի, այնքան պատերազմի հավանականությունը նվազ կլինի եւ անհրաժեշտ է օգտագործել թե’ ներքին, թե’ արտաքին ռեսուրսները, որպեսզի հրադադարը վերածվի վերջնական խաղաղության: «ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր վերջին պայմանավորվածությունները մեր ստրատեգիական գործընկերների հետ մեզ թույլ են տալիս ավելի վստահությամբ նայել խաղաղության պահպանման ապագային»,- ասաց Մինասյանը։ Ըստ նրա` Հայաստանը չպետք է վստահ լինի, որ պատերազմի վերսկսումն անհնար է, դրա բացառումը դեռ զրոյի չի հասել: Հայ-ադրբեջանական շփման գծում հրահրվող սադրանքներին էլ պետք է համարժեք հակահարված տրվի, որպեսզի հաջորդ անգամ ադրբեջանական կողմը չհամարձակվի։ «Այլ լեզու ադրբեջանցիները չեն հասկանում»,- ասաց  Գագիկ Մինասյանը։