Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամփոփեց տարին` այն բնութագրելով դժվար, սակայն՝ արդյունավետ: Նախարարն առանձնացրեց 7 ձեռքբերում:
Ըստ Աշոտյանի` կարեւոր էր Հայաստանի աշակերտական օլիմպիադայի վեց առարկաներից ստացած 16 մեդալները, որն աննախադեպ ցուցանիշ է, եւ եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի կրթական համակարգը մրցունակ է միջազգային ասպարեզում:
Նախարարի խոսքով` հաջորդ ձեռքբերումը 2012-2015թթ. Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին վստահելն է. «Սա ձեռքբերում է ոչ միան Հայատանի կրթական ոլորտում, այլ նաեւ արտաքին քաղաքականության մեջ»:
Դպրոցներում շախմատի դասավանդումը, ըստ Աշոտյանի, կրթության ոլորտի հաջորդ հաջողված ծրագիրն է: Նա նշեց, որ ծրագիրը Հայատանի համար միջազգային բրենդ է դարձել:
ԱՊՀ երկրների նախարարների եւ ուսուցիչների կոնֆերանսը Հայաստանում, ըստ նախարարի, նույնպես կարեւոր ձեռքբերում էր:
«Մյուս ձեռքբերումները ներպետական են. տարեվերջից հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է ինտերնետ կապը: Կուզեի նշել նաեւ, որ այս տարվա ընդունելության քննությունները աննախադեպ օբյեկտիվ եւ թափանցիկ քննություններն էին մեր պատմության ընթացքում: Շատ կարեւոր է նաեւ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» հատուկ գիտական ծրագիրը, որին հատկացվել է 100 մլն դրամ. գումարը տնօրինում են հենց նրանք»,- ասաց Աշոտյանը: