|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սիրված դերասան Ալեն Դելոնը Հայաստանում է` «Շնորհավոր Ամանոր, մայրե'ր» ֆիլմի պրեմիերայի առիթով: Այսօր լրագրողների հետ հնադիպման ժամանակ դերասանը նշեց, որ համաձայնել է ֆիլմում նկարահանվել, քանի որ ֆիլմը մայրերի մասին է:
«16 տարի առաջ է մահացել մայրս, բայց ես ամեն օր մտածում են նրա մասին: Եթե նա կենդանի լիներ, կաշխատեի ամեն օր կողքին լինել: Այն, ինչ ունեմ, շնորհիվ մորս է` իմ տաղանդը, բնավորությանս լավ գծերը»,- ասաց դերասանը` հավելելով, որ ինքն ուներ և ունի ամեն ինչ, բայց միայն սիրո կարիք ունի: