| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դպրոցներում աշակերտներին բթացնում են, այլ ոչ թե սովորեցնում. գրում է «Ժողովուրդը»: Երևանի մի շարք դպրոցների, մասնավորապես` թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք` միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային այս կայքերի հասցեները`www.g-gollege.com,www.sovorel.am,www.homework.am:
Այստեղ էլ տեղադրված են տնային աշխատանքները` պատրաստի, լուծված վիճակում: Այսինքն` երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադրանքները և ներկայանում դասի: Ավելին, www.sovorel.am եւ www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել, և ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով, որ ստուգողների մոտ խայտառակ չեն լինի:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում:
Փաստորեն, նշում է թերթը, մինչև հիմա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղյակ չէ, որ հայ աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում: Վերջում թերթը հույս է հայտնում, որ նախարար Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզչության «ընդմիջումներին» կզբաղվի կարևորագույն այս խնդրով: