Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այժմ շրջում է խորհրդարանի կողմից իրենց խմբակցությանը տրամադրած ծառայողական մեքենայով: Իսկ 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք հրաժարվում են խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից՝ դա համարելով շքեղություն: Խմբակցությունն անգամ նամակ էր ուղարկել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ հրաժարվել այդ ծառայությունից: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Թերթը փորձել է Զուրաբյանից պարզել, թե ինչն է ստիպել նրան փոշմանել եւ օգտագործել պետական ծառայողական մեքենան: Սակայն նա հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել: Աժ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր էր գնվել, այն «Toyota camry» մակնիշի է, որն արժե մոտ 40-50 հազար դոլար: