կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 11:03
Քաղաքական

Օսկանյանը Ծառուկյանի մոտ չի գնացել

Օսկանյանը Ծառուկյանի մոտ չի գնացել

Այսօր «Ժամանակը» գրել էր, որ, իր տեղեկություններով, ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ` հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել: Ըստ թերթի` Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանը հայտարարեց, որ տեղեկությունը 100 տոկոսով ապատեղեկատվություն է: Նա վստահեցրեց, որ Ծառուկյանը ամենօրյա ռեժիմով աշխատանքային հանդիպումներ է ունենում կուսակցականների հետ, եւ որ ԲՀԿ-ում ներքին ժողորդավարության որեւէ խնդիր չկա: