կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-13 02:23
Առանց Կատեգորիա

ՀՀ նախագահից եւ Վեհափառից խնդրել է լուծել Սահակաշվիլիի ՀՀ քաղաքացիություն հարցը

ՀՀ նախագահից եւ Վեհափառից խնդրել է լուծել Սահակաշվիլիի ՀՀ քաղաքացիություն հարցը

Վրացի պրոֆեսոր Բիձինա Սավանելին «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Վրաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պահաջում եմ, որ Սահակաշվիլիին զրկեն Վրաստանի քաղաքացիությունից եւ միեւնույն ժամանակ խնդրում եմ Հայաստանի նախագահին եւ կաթողիկոսին Սահակաշվիլիին շնորհել ՀՀ քաղաքացիություն»:

 

Այնուհետեւ պրոֆեսոր Սավանելին հավելել է, որ Սահակաշվիլին իր նախագահության ընթացքում Հայաստանի համար ավելի շատ բարի գործեր է կատարել, քան Վրաստանի եւ վրացի ժողովրդի համար:

 

«Սահակաշվիլին Հայաստանին հանձնեց ճանապարհատրանսպորտային միջանցքը, օգնեց Աբխազիայում բնակվող հայերի տնտեսական եւ ապագայում քաղաքական դիրքերի հաստատմանը, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ մշտապես հանդիպումներ է ունենում այնտեղի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչների հետ»,- պարբերականին ասել է պրոֆեսորը եւ շարունակել, որ շուտով Սահակաշվիլիի եւ հայկական լոբիի ծրագրով` հայերին պետք է վերադառնան այն միլիոնավոր գումարները, որոնք նրանք ներդրել էին մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը Թբիլիսիի վերակառուցման համար:

 

«Կարծում եմ` այս ամենը բավականին կարեւոր հիմքեր են Վրաստանի նախագահին քաղաքացիությունից զրկելու համար»,- եզրափակել է Բ. Սավանելին: