|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն հրաժարական է տվել: Այդ որոշումը կայացվել է երեկ երեկոյան երկրի նախագահի, վարչապետի եւ առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ եռակողմ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է mignews.com-ը:
Հունաստանի քաղաքական առաջնորդները հայտարարել են, որ մոտ 1 ժամ տեւած եռակողմ հանդիպման ժամանակ որոշվել է ստեղծել նոր կոալիցիոն կառավարություն, քանի որ Եվրամիությունը ճնշում է գործադրում`ձգձգելով ֆինանսական օգնության տրամադրումը:
Այսօր Հունաստանի երկու խոշոր կուսակցությունների առաջնորդները հանդիպելու են` որոշելու նոր կառավարության կազմը:
Հոկտեմբերի 26-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության եկան Հունաստանի պարտքը չեղյալ համարելու հարցում, սակայն պայմանով, որ երկիրը կանցնի խիստ տնտեսման քաղաքականության: ԵՄ-ն եւ Արժույթի միջազգային հիմնադրամը անցյալ շաբաթ դադարեցրել էին օգնության տրամադրումը` վկայակոչելով երկրի քաղաքական անորոշությունը (որոշվել էր այդ հարցով հանրաքվե անցկացնել), եւ Հունաստանը հայտնվել էր դեֆոլտի վտանգի առջեւ: