|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հինգշաբթի օրը ԱՄՆ հետախուզական ծառայությունը Կոնգրես է ներկայացրել նոր զեկույց, որի համաձայն` Չինաստանը եւ Ռուսաստանը ավելի հաճախ են կիրառում կիբերլրտեսությունը այլ երկրներից առեւտրի եւ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն գողանալու համար. տեղեկացնում է The Epoch Times-ը:
Զեկույցում նշվում է, որ չինական եւ ռուսական հատուկ ծառայությունները դիմում են հաքերների օգնությանը` տվյալներ գողանալու համար, տվյալներ հավաքելիս թաքնվում են պրոքսի-սերվերների հետեւում, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց հայտնաբերման ռիսկը:
Քանի որ ԱՄՆ-ը առաջատար է նոր տեխնոլոգիաների մշակման բնագավառում, զեկույցում պարզորոշ ասվում է, որ կիբերլրտեսությունը կարող է մշտական սպառնալիք լինել ԱՄՆ տնտեսական անվտանգության համար եւ երկրի տնտեսությանը հասցնել տարեկան 400 մլրդ դոլարի վնաս: