Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ռուսաստանը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը և կլիմայի փոփոխությունը ՆԱՏՕ-ի հիմնական սպառնալիքներն են: Այս մասին առցանց մամլո ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով կազմակերպության տարեկան աշխատանքի վերաբերյալ իր զեկույցը:
«Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, ահաբեկչությունը, կիբերհարձակումները, տեխնոլոգիաները, Չինաստանի վերելքը և կլիմայի փոփոխությունը մնում են մարտահրավերներ: Որևէ երկիր կամ մայրցամաք չի կարող ինքնուրույն հաղթահարել դրանք: Հետևաբար, մենք պետք է միասին աշխատենք ռազմավարական համերաշխության շրջանակներում»,- ասել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը գնալով ավելի շատ են համագործակցում, այդ թվում`զորավարժությունների միջոցով, ինչը ՆԱՏՕ-ի հետագա անվտանգության մարտահրավերներն է ձևավորում: «Այս ամենը սահմանում է հետագայում ՆԱՏՕ-ի մարտահրավերները: Եվ այդ պատճառով կարևոր է, որ ՆԱՏՕ-ն շարունակի ադապտացվել ավտորիտար Չինաստանի և ավելի ագրեսիվ Ռուսաստանի մարտահրավերներին», - հավելել է նա: