Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մթերող ընկերությունների կողմից այս տարի պտուղ-բանջարեղենի պահանջարկը եղել է 68.7 հազար տոննա, որից լոլիկը կազմել է 57.7 հազար տոննան: Իսկ խաղողի պահանջարկը եղել է` 140 հազար տոննա, որը գերազանցել է վերջին տարիների միջին մակարդակը: Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի պնդմամբ նոյեմբերի 1-ի դրությամբ փաստացի մթերվել է 42 հազար 594 տոննա լոլիկ, որն ընդունվել է 31-80 դրամով, 40.2 տոննա վարունգ` 120-150 դրամով, 12.333 տոննա պտուղ, որից ծիրանի չափաբաժինը կազմում է 2800 տոննա` 400-800 դրամով: 2011- մթերային տարում խաղող մթերող հայաստանյան 40 ընկերությունները միասին մթերել են 128.504 տոննա խաղող, որոնք մեկ կգ-ն մթերել են նվազագույնը` 130 դրամով: Իսկ ահա, ըստ փոխնախարար Մակարյան, օրինակ, Վայոց Ձորում «Արենի» տեսակի խաղողը մթերվել է մինչեւ 250 դրամով: Հիշեցնենք, որ «Երկիր»-ն արդեն իսկ անդրադարձել Վայոց Ձորի համայնքներում այս տարի խաղողի մթերումներին: Ավելին, «Երկիր»-ի թղթակցին վայոցձրոցիները հայտնել էին, որ իրենց «արենի» տեսակի խաղող այս տարի մթերվել է 220 դրամով: Ռոբերտ Մակարյանը թերթի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի մթերվել է 2600 տոննա խնձոր, կիլոգրամը` 25-60 դրամով: Սակայն շաբաթներ առաջ Սիսիանի տարածաշրջանի մի շարք գյուղերում թերթի թղթակցին հայտնել էին, որ իրենց խնձորը իրենց չեն կարողանում հանձնել անգամ 15-20 դրամով. «Դե մենք էլ ստիպված լցնում են անասունի դեմ, թող ուտի»,- ասել էին գյուղացիննեը: Սա այն դեպքում, երբ դեռ գարնանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կոչ արեց հողագործներին եւ այգեգործներին, որ բոլորը արտադրեն էլ ավելի շատ բերք. «Դե արտադրում ենք, բա ո՞ւր է, շուկան ո՞ւր է: Հիմա, որ բռնեմ ու էդ բերքը տանեմ լցնեմ նախարարության դեմը լա՞վ կլինի, ու կանչեմ նախարարին, որ պատասխան տա».- «Երկիր»-ին ասել էին Վայոց ձորում: Գյուղատնտեսության նախարարությունն անգամ չի զլացել եւ հաշվարկել է այս տարվա խաղողից ստացված գյուղացիների եկամուտը. «Մթերված խաղողի ամբողջ գումարը կազմել է 16,8 մլրդ դրամ, որից վճարվել է 15,2 մլրդ դրամ կամ 90,5 տոկոսը եւ մնացել է գյուղացիներին վճարել` 1,6 մլրդ դրամը»: Ըստ փոխնախարարի` խաղող մթերողներից 20-ն իրենց վճարումները ամբողջությամբ են կատարել, իսկ մյուսները` մասամբ, բայց պարտավորվել են մինչ տարեվերջ վճարել ամբողջական գումարները: «Կարեւոր մշակույթ ներդրվեց` պայմանագրային գնումները, եւ մինչեւ հունվարի 1-ը պետք է մարվի պարտքը»,- հայտարարեց Ռ. Մակարյանը: Գյուղնախարարությունից նաեւ հայտնում են, որ այս տարի բավականին ավելացել է նաեւ արտահանումների ծավալներ, ինչին նպաստել է սառնարանային տնտեսությունը: Մինչ նոյեմբերի 1-ը ներառյալ Հայաստանից արտահանվել է 12,858 տոննա պտուղ. ծիրան` 3,700 տոննա, կեռաս` 673 տոննա, բալ` 5.7 տոննա, սալոր` 257 տոննա եւ այլն: Փոխնախարարը նաեւ նշեց, որ համեմատած 2010 թ․-ի նոյեմբերի 1-ի հետ այս տարի երկրից արտահանվել է 2,288 տոննայով ավելի պտուղ, այսինքն անցյալ տարվա նույն օրվա վիճակագրությամբ ՀՀ-ից արտահանված է եղել 10,570 տոննա պտուղ:
Գալուստ ՆԱՆՅԱՆ